Ընկերության նպատակը և առաքելությունը
ԱԳԲԱ Լիզինգ ընկերության հիմնական նպատակներն են՝
- Օժանդակել տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ ձեռք բերել սարքավորումներ և արտադրական միջոցներ՝ միջին ժամկետի ֆինանսավորման միջոցով,
- Դարձնել լիզինգը ՀՀ ֆինանսական շուկայի ամենահաճախակի կիրառվող գործիքը,
- Ապահովել ՀՀ տնտեսության արտադրության հատվածի զարգացում,
- Օժանդակել ՀՀ ձեռնարկություններին նորացնել հիմնական միջոցների բազան:
Մեր կազմակերպության ճկուն և պրոֆեսիոնալ մոտեցումը ստեղծում է իրական արժեքներ՝ ապահովելով՝
- ՀՀ կազմակերպությունների համար՝ զարգացման և ֆինանսավորման կայուն և մրցունակ աղբյուր,
- Մատակարարների համար` սպառման շուկայի ծավալների ընդլայնում,
- Մեր թիմի յուրաքանչյուր մասնակցի համար` մշտական մասնագիտական, անձնական և նյութական աճ,
- Պետության համար` բիզնեսի թափանցիկություն և օրինականություն,
- Հասարակության համար` տնտեսության զարգացում և բարեկեցության բարձրացում:
Մեր կազմակերպությունը գիտակցում է, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը կախված է նախ և առաջ նրանից, թե ովքեր են այնտեղ աշխատում, ինչ արժեքներ նրանք ունեն և ինչպիսին են հարաբերությունները կազմակերպության ներսում:
Լիզինգային գործունեությունը պահանջում է մեր կազմակերպության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների անընդհատ կատարելագործում: Սա է պատճառը, որ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ում մեծ ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի հավաքագրմանը, ուսուցմանը և պահպանմանը:
Մենք գիտակցում ենք, որ շատ կարևոր է հավաքագրել որակյալ կադրեր, սակայն ավելի կարևոր է նրանց պահպանելը:
Սրանք են այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում մեզ մոտ ստեղծվում են աշխատանքային հարմարավետ պայմաններ և առողջ կորպորատիվ ոգի` հիմնված փոխօգնության, վստահության, հարգանքի և ստեղծագործական աշխատանքի վրա:
Ընկերությունը մշտապես նպաստելու է ՀՀ-ում լիզինգի օրենսդրական դաշտի զարգացմանը, փորձելու է դարձնել այս պրոդուկտն առավել մրցունակ՝ շուկայի համար և մատչելի՝ տնտեսության բոլոր հատվածները տնտեսվարող սուբյեկտների համար:
Բացի դրանից, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն շարունակաբար փորձելու է շուկան համալրել լիզինգի նոր տեսակներով՝ դրանով իսկ բավարարելով արդեն իսկ աճող պահանջարկը:
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 07.08.2017