Միասնությունը սկիզբ է, համախմբվածություը` ուղի դեպի առաջընթաց, միասին աշխատանքը` ուղի դեպի հաջողություն:
Հենրի Ֆորդ
ԱԿԲԱ Լիզինգը առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում, որը հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին:
Լիզինգը, լինելով կարևոր ֆինանսական գործիք՝ տնտեսության զարգացման գործում, դեռ հասանելի չէր հայ գործարարներին: Հաշվի առնելով տվյալ ֆինանսավորման ներդրման անհրաժեշտությունը և զարգացման նախադրյալները՝ որոշում է կայացվում իրականացնել հսկայական հետազոտական աշխատանք՝ բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական դաշտը:
Ստորև ներկայացնում ենք Ընկերության ստեղծման նախապատմությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մինչ այդ ֆինանսավորման այս տեսակը գոյություն չուներ, սակայն որը հանդիսանում էր կարևոր ներդրումային լծակ՝ ուղղված ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և հիմնական միջոցների մոդեռնացմանը, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան՝ IFC-ն (IFC-ն հանդիսանում է Համաշխարհային բանկի անդամ), իրականացնելով Միացյալ Ազգերի Կազմակերպության համար շուկայի հետազոտություն, ցանկություն հայտնեց մասնակցել Հայաստանում լիզինգային գործառնությունների իրականացման հնարավորությունների ստեղծմանը:
Իրականացվեց հսկայական հետազոտական աշխատանք՝ բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական դաշտը: Լինելով մասնակից Լիբանանյան լիզինգային ընկերության ստեղծմանը (LLC), IFC-ն դիմում է ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությանը (USAID) և 2001թ. գարնանը առաջարկում է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբին դառնալ համափայատեր՝ Հայաստանում լիզինգային ընկերության ստեղծման ծրագրում:
Նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրին տեղական որակյալ գործընկերոջ անհրաժեշտության առկայությանը, որը պետք է ծրագրի հաջողության գրավականը լիներ: Միասնական կարծիքով այդպիսի տեղական գործընկեր հանդիսացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որն ուներ հարուստ աշխատանքային գործունեության փորձ և ունակություն՝ լիզինգային գործառնություններ իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության զարգացման համար այս կարևորագույն ծրագրի մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը պատրաստ էր սկսելու իր գործունեությունը:
ՀՀ ԿԲ կողմից 2003թ. ապրիլի 23-ին տրամադրվեց վարկային կազմակերպության Թիվ 4 լիցենզիան և կազմակերպությունը սկսեց իր գործունեությունը:
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 25.02.2022