
ԳՈՐԾԱՐՔ ԼԻԶԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Ի՞նչ է լիզինգը
Լիզինգը ֆինանսական վարձակալություն է, որի շրջանակներում հաճախորդին տնօրինման և օգտագործման իրավունքով տրամադրվում է իր իսկ կողմից ընտրված հիմնական միջոցը: Լիզինգի գործարքի կողմերն են լիզինգային ընկերությունը, հաճախորդը և մատակարարը:
Լիզինգի առարկա կարող է հանդիսանալ
Տնտեսության ցանկացած ոլորտում օգտագործվող սարքավորում, տեխնիկա, տրանսպորտային միջոց և անշարժ գույք:
Ինչպ՞ես դիմել լիզինգի համար
ՔԱՅԼ 1: Ընտրել լիզինգի առարկան, որը ցանկանում եք ձեռք բերել և համապատասխան մատակարարին (կարող է լինել և՛ տեղական, և՛ օտարերկրյա)
ՔԱՅԼ 2: Լրացնել լիզինգի հայտ և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր
ՔԱՅԼ 3: Կոմիտեի դրական որոշման հիման վրա ստանալ գույքը և կատարել լիզինգի ամսական վճարումներ:
ՔԱՅԼ 4: Լիզինգի ամբողջական մարման դեպքում լիզինգային ընկերության կողմից ընդունել գույքի սեփականության իրավունքը:

Լիզինգի առավելությունները

ԱԱՀ-ի հաշվանցում
Լիզինգի միջոցով գույքի ձեռքբերման դեպքում իրականացվում է ԱԱՀ-ի հաշվանցում

Թաքնված վճարների բացակայություն
Լիզինգի դեպքում բացակայում են սպասարկման, հայտի ուսումնասիրության և այլ հավելավճարներ:

Վաղաժամկետ մարում
Լիզինգի վաղաջամկետ մարումն իրականացվում է առանց տույժերի և տուգանքների

Բացառիկ ծրագրեր մատակարարների հետ
Ընկերությունն իրականացնում է բացառիկ ծրագրեր տարբեր մատակարարների հետ՝ առաջարկելով ֆինանսավորման լավագույն պայմաններն իր հաճախորդներին:
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 14.02.2018