ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,

Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԳԲԱ Լիզինգը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների լիզինգի պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել, պարտավորությունները չեն համարվի ժամկետանց և պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց:

ԱԳԲԱ Լիզինգը իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդներին կցուցաբերի անհատական և ճկուն մոտեցում՝ ըստ անհրաժեշտության սահմանելով լիզինգի պարտավորությունների կատարման նոր ժամանակացույց:

Միևնույն ժամանակ, պարտավորությունների հետագա բեռից խուսափելու նպատակով, ԱԳԲԱ Լիզինգը եկամուտ ունեցող բոլոր լիզինգառուներին հորդորում է կատարել պարտավորությունների հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի:

 

Lիզինգի պարտավորությունները մարելու նպատակով հորդորում ենք օգտվել`

  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից (տերմինալների հասցեները կարող եք գտնել հետևյալ հղմամբ` https://www.acba.am/hy/about-bank/Branches-and-ATMs)
  • ACBA Mobile բջջային հավելվածի ծառայություններից

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 318888/8089/:


ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 23.03.2020

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: