4 new poultry farms equipped with the latest technologies have been established

2021-09-22

4 new poultry farms equipped with the latest technologies have been established

Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։

Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով:  2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։

Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման առաջին տարում թռչնամսի արտադրական ծավալը 400 տոննա էր, 2020թ.-ին՝ 2000 տոննա։

Այժմ թռչնաֆաբրիկայի տարածքում շինարարություն է: Կառուցվում է գերմանական նորագույն սարքավորումներով համալրված 4 նոր թռչնանոց՝ սեղանի ձվի արտադրության համար: Գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն է։

«Մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին մենք ձեռք բերեցինք թռչնանոցների սարքավորումները՝ օգտագործելով կառավորության ծրագիրը։ Ձեռք բերեցինք 4 թռչնանոց, որից մեկում հիմա գտնվում ենք, մյուս երեքը արդեն ածան հավերի թռչնանոցներ են, նրանք 85 հազար գլուխ տարողությամբ են»,- նշում է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գարեգին Մակարյանը։

Հաջորդ տարի փետրվարին ընկերությունը կարտադրի և սպառողին կներկայացնի նաև սեղանի ձու: Այժմ տեղական թռչնամիսը կազմում է շուկայի 35 տոկոսը, մնացածը՝ ներկրվում է դրսից: Թռչնաֆաբրիկայում վստահ են, որ հաջորդ տարի տեղական արտադրությունը կարող է զարգանալ և գերազանցել ներկայիս արտադրական ծավալները:

Մանարմասն՝ տեսանյութում: 

< PREVIOUS PAGE

Call request

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Required field

PHONE NUMBER

Required field

SERVICE OF INTEREST

Required field
Your application was successfully sent. Our specialists will contact you within 10-20 minutes.