ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները /օրենքը կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ/ հետևյալ ժամկետում՝ դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վայրը՝ Ընկերության գրասենյակ:
- Տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ) - 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),
- Թղթային առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում - անվճար:
Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝
- առձեռն` ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳԻ գրասենյակում,
- էլեկտրոնային եղանակով` ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ arevik.janyan@acba.am և leasing@acba.am,
- փոստով` հետևյալ հասցեին՝ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ, ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 10, 132-133 տարածքներ:
Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել դատարանի, ինչպես նաև Ֆինանսական Համակարգի Հաշտարարի կողմից: Դատարան դիմելու դեպքում Ձեր և «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ միջև առաջացած վեճը լուծվում է դատարանի կողմից: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում. Դատարանի որոշումը չի կարող վերանայվել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի կողմից: Ֆինանսական Համակարգի Հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ միջև առաջացած վեճը լուծվում է Հաշտարարի կողմից՝ ՀՀ «Ֆինանսական Համակարգի Հաշտարարի» մասին օրենքի համաձայն: Ֆինանսական Համակարգի Հաշտարարի ծառայություններն անվճար են:
- «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ հաճախորդների բողոք-պահանջների, բողոքների, կարծիքների և առաջարկությունների քննարկման ընթացակարգ
- Ի՞նչ անել, եթե բողոք ունեք
- Հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտի ձև
- Հաճախորդի կողմից կարծիք/առաջարկության ներկայացման հայտի ձև
- Հայաստանի Հանրապետության օրենքը «Վարկային կազմակերպությունների մասին»
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.03.2018