
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻՆ
Վերականգնվող էներգիա
* Վերջնական գինը հաշվարված է ամենացածր տոկոսագումարով, որը հնարավոր է ենթարկվի փոփոխության: Հաշվիչը հիմք չէ, որ ձեզ կտրամադրեն վարկ:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Առևտրային կազմակերպության Ներկայացուցչի, դեսպանի, հյուպատոսի, դիվանագիտական ներկայացուցչի անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ
- Եկամուտը հաստատող փաստաթուղթ
- Առևտրային կազմակերպության ներկայացուցչության, դեսպանատան,հյուպատոսության, դիվանագիտական ներկայացուցչության հիմնադիր փաստաթղթեր
- Մատակարարի կողմից տրամադրվող փոխանցման հաշիվ
- Երաշխավոր(ներ)ի անձնագիր(եր) և սոցիալական քարտ(եր) կամ նույնականացման քարտ(եր)
- Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի
Ով կարող է դիմել
- Առևտրային կազմակերպությունների ներկայացուցչություններ
- Դեսպանատներ
- Հյուպատոսարաններ
- Դիվանագիտական ներկայացուցչություններ
Պայմաններ
- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
- Կանխավճար՝ 10% - 70% գույքի արժեքից
- Տարեկան տոկոսադրույք՝ 7% - 9,9%*
- Լիզինգի ժամկետ՝ 3 - 84 ամիս
- Միանվագ միջնորդավճար՝ 1% պայմանագրի գումարից
- Պարտադիր տարեկան ապահովագրություն՝ 0.43%, (առաջին տարվա համար՝ գույքի ամբողջ արժեքից, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի՝ լիզինգի պայմանագրի մնացորդից)
- Մեկ կամ երկու երաշխավոր (առանց եկամուտը հաստատող տեղեկանքի)
- Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ վճարումներով**
Առավելություններ
- Հայտի ուսումնասիրության և սպասարկման վճարի բացակայություն
- Գրավի բացակայություն
- Վաղաժամկետ մարելու հնարավորություն՝ առանց տույժերի և տուգանքների
- Լիզինգի տրամադրում ՀՀ ամբողջ տարածքում
- Լիզինգի առարկաների ընտրություն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից
- Գույքի ձեռքբերման, տեղափոխման, բեռի ապահովագրության, մաքսազերծման աշխատանքների աջակցություն և ներառում լիզինգի պայմանագրում
Հաշվապահական և հարկային առավելություններ
- Գույքի արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն
- Հետաձգված ԱԱՀ-ով լիզինգի հնարավորություն
- Ամորտիզացիայի հնարավորություն՝ պայմանագրի գործողության ընթացքում
- Տոկոսագումարների ամենամսյա ծախսագրում
Լիզինգառուի կողմից պարտականությունները ժամանակին չկատարելու դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ (համաձայն գործող Սակագների), որոնց չվճարումը հետագայում կարող է հանգեցնել «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի կողմից հայցադիմումի ներկայացում դատարան՝ գույքի հետ վերադարձի և անձնական գույքերի, երաշխավորներին պատկանող գույքերի բռնագանձման պահանջով:
* Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ.
**Հաճախորդի կողմից տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում չկատարված գումարային պարտավորությունների նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ օրական 0.2%-ի չափով և հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, ինչպես նաև, համաձայն լիզինգի պայմանագրի, Վարձակալը պարտավոր է լիզինգի առարկան վերադարձնել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին: Միևնույն ժամանակ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն իրավունք ունի պահանջել լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարում:
Տույժերի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.
01.ՔԱՅԼ
02.ՔԱՅԼ
03.ՔԱՅԼ
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 11.01.2018