Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգը՝ տարեկան ընդամենը 4 % ՀՀ դրամ տոկոսադրույքով

2018-08-06

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգը՝  տարեկան ընդամենը 4 % ՀՀ դրամ տոկոսադրույքով

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագրեր են ստորագրել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: «Ծրագիրը բաց է թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ մատակարարների համար: Շահառուներն իրենք են ընտրելու, թե որ երկրի արտադրության սարքավորում են ցանկանում գնել: Այս քայլով մենք խրախուսելու ենք նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը»,-նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով, որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4 %, մինչև 8 տարի մարման ժամկետով: «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ ծրագրին կարող են դիմել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր: «Ոլորտը բավականին ընդգրկուն է, առկա է սարքավորումների մեծ տեսականի»,-հավելել է Բազիկյանը: «Ծրագրում ընդգրկված կլինեն բոլոր սարքավորումները՝ սկսած ջերմոցներից, չորանոցներից, նաև սառնարաններ, վերամշակող ընկերությունների համար սարքավորումներ, անասնաբուծական սարքավորումներ, այսինքն՝ ողջ շղթան փակելու ենք: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի այս տարի շուրջ 4,3-ից 4,5 մլրդ դրամի կապիտալ ներդրում իրականացնել ագրոպարենային համակարգում»,-տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը՝ հավելելով, որ ծրագրով հետաքրքրված անձինք վաղվանից կարող են դիմել ֆինանսական կառույցներին:

Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, պայմաններ կստեղծվեն շահառուների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար, նաև կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճեն գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները: Հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ: Կնքված հուշագիրն առաջին քայլն է. ծրագիրը բաց է բոլոր կազմակերպություների համար:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: