Be Automated 2018՝ տեղի է ունեցել բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսը Հայաստանում

2018-07-17

Be Automated 2018՝ տեղի է ունեցել բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսը Հայաստանում

Հուլիսի 14-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ  «Makichyan Consulting» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ և ACBA Leasing-ի աջակցությամբ Գործարարության աջակցման գրասենյակի կողմից կազմակերպված  #BeAutomated 2018 բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսը Հայաստանում:

Լինելով Հայաստանում իր տեսակով աննախադեպ բիզնեսի ավտոմատացման ցուցահանդես՝ միջոցառումն անցկացվեց բիզնեսից-բիզնեսին ձևաչափով: Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել  ավտոմատացումը` ընդգծելով  վերջինիս դերը և նշանակությունը բիզնեսի համար: Ցուցահանդեսը ծառայեց որպես մեծ հարթակ գործարար կապերի և համագործակցության հաստատման համար՝ հնարավորություն ընձեռելով ավելի քան 40 ընկերություններին ներկայացնելու բիզնեսի առավելությունները՝ ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ:

Ցուցահանդեսին բացման ելույթով հանդես եկան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՁԻՀ Տարածաշրջանային Բարձր Տեխնոլոգիաների զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը և ցուցահանդեսի կազմակերպիչները:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: