ԱԳԲԱ Լիզինգը միացել է Արևելյան Գործընկերության Երկրներում ՓՄՁ-Ների Մրցունակության Բարձրացման Ծրագրին

2021-11-01

ԱԳԲԱ Լիզինգը միացել է Արևելյան Գործընկերության Երկրներում ՓՄՁ-Ների Մրցունակության Բարձրացման Ծրագրին

EU4Business-EBRD Լիզինգն օգնում է հայաստանյան ՓՄՁ-ներին մուտք գործել ԵՄ շուկա, համապատասխանեցնել իրենց գործունեությունը ԵՄ Դիրեկտիվներին` կայուն ներդրումների եւ տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաեւ համապատասխանել ամենաբարձր չափանիշներին՝ արտադրանքի որակի, անվտանգության, աշխատանքային առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության եւ կանաչ տեխնոլոգիաների առաջխաղացման ոլորտներում։ 

1․ Մինչեւ 300,000 եվրոյին համարժեք դրամ պարզ սարքավորումների արդիականացման համար՝ Համապատասխանող տեխնոլոգիաների ցանկի (LET) հիման վրա: Գործում է կանխիկի հետվերադարձ (քեշբեք) մինչեւ 10%։ 

2․ ՍՖՍ (Սանիտարական եւ Ֆիտոսանիտարական), ինչպես նաեւ սննդի անվտանգության նախագծերի համար արագացված ընթացակարգ, մինչեւ 300,00 եվրոյին համարժեք դրամ ներդրումների համար։ Գործում է կանխիկի հետվերադարձ (քեշբեք)` 15%։ 

3․ Մինչեւ 3 միլիոն եվրոյին համարժեք դրամ ներդրումների համար, որոնք կարող են օգտագործվել գրեթե ցանկացած ձեռնարկատիրության կողմից, գրեթե ցանկացած ոլորտում։ Գործում է կանխիկի հետվերադարձ (քեշբեք) մինչեւ 15%։

Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում՝ ԵՄ կողմից կանխիկի հետվերադարձի և տեխնիկական խորհրդատվության ֆինանսավորմամբ:

 

ԱԳԲԱ Լիզինգն ու ՓՄՁ-Ների Մրցունակության Բարձրացման Ծրագիրը առաջարկում են ֆինանսավորում՝ արտոնյալ պայմաններով․

  • Լիզինգը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
  • Արժույթ՝ ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ
  • Կանխավճարի նվազագուն չափ՝ 10%
  • Ժամկետ՝ 4-6 տարի
  • Տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 1%  (լիզինգի պայմանագրի գումարից)
  • Պարտադիր տարեկան ապահովագրություն՝ 0.43% - 2.75%
  • Տարեկան տոկոսադրույք՝  9.5- 11%  ԱՄՆ դոլարի, 14.5-16% ՀՀ դրամի դեպքում
  • Cash Back՝ լիզինգի փաստացի ձևակերպումից հետո 1-3 ամիսների ընթացքում հաճախորդը ստանում է լիզինգի պայմանագրի գումարի  10%-15%-ի չափով cash back։
  • Ժամկետից շուտ վճարման տույժ՝ 7%
  • Փաստացի տոկոսադրույք՝ 16.49-18.02% ԱՄՆ դոլարի դեպքում, 19.39-21.13% ՀՀ դրամի դեպքում
  • Արդյունավետ տոկոսադրույք՝ 4.72-7.55% ԱՄՆ դոլարի դեպքում, 9.62-12.5% ՀՀ դրամի դեպքում

Հաճախորդը գրաֆիկից շուտ լրիվ կամ մասնակի մարում կատարելու դեպքում վճարելու է մարվող գումարի 7%-ի չափով տույժ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդի մասնակի մարման չափը տվյալ օրացուցային տարում չի գերազանցում սկզբնական գրաֆիկի ամենամսյա վճարման չափի կրկնակին։

 

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: