Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգի և MG Motor Armenia-ի կողմից

2019-12-27

Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգի և MG Motor Armenia-ի կողմից

ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ:

Առաջարկվող պայմաններն են՝

  • Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 1%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 8․33-9․8%),
  • ԱՄՆ դոլարի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 2%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 9.38-11.33%),
  • Դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 4,5%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 11․96-15%):

«Հայաստանում Էլեկտրոմոբիլների տարածմանը նպաստելը ԱԳԲԱ Լիզինգի նպատակներից մեկն է: Արդյունքում, MG Motor Armenia ընկերության հետ հայտարարում ենք նոր համագործակցության մասին՝ Հայաստանում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկելով լիզինգի բացառիկ պայմաններ: Այս ամենն իրականացվում է մեր երկրում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու նոր մշակույթի ձևավորման համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

 

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: