«Էներգաարդյունավետություն» ՄՓՄՁ-ների համար
2020-01-26

Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացումը խթանելու նպատակով ԱԳԲԱ Լիզինգն ու «Գերմանա-հայկական հիմնադրամ»-ը (GAF) 2020 թվականը մեկնարկեցին նոր համագործակցությամբ:
«Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի և GAF-ի հետ համագործակցության արդյունքում ԱԳԲԱ Լիզինգը անհատ գյուղացիներին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին էներգախնայող սարքավորումներ ձեռքբերելու նպատակով առաջարկում է լինզինգի նոր, առավել շահավետ պայմաններ:
Առաջարկվող լիզինգի պայմաններն են՝
- Գույքի արժեք՝ 1-500 մլն ՀՀ դրամ
- Կանխավճար՝ սկսած 10%-ից
- Մարման ժամկետ՝ մինչև 6 տարի
- Տարեկան տոկոսադրույք՝ 9-10.5%
- Արժույթը՝ ՀՀ դրամ
- Պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճար (պայմանգրի գումարից)՝ 0․8-1․5%
- Բացառիկ դեպքերում տրամադրվող լիզինգի գումարը կարող է հասնել մինչև 1 միլիարդ դրամի, եթե տրամադրվող միջոցներով կստեղծվի էական քանակի աշխատատեղեր, միջոցները կնպաստեն արտահանման ծավալների աճին:
Էներգաարդյունավետությունն արդեն մի քանի տարի գտնվում է ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: ԱԳԲԱ Լիզինգի ու «Գերմանա-հայկական հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն արդեն իսկ հնարավորություն են ստեղծել օգնելու միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ իրենց բիզնեսներում ներառելու էներգաարդյունավետ սարքավորումներ:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: