Մասնագիտացված փոխադրամիջոցների ձեռքբերման ֆինանսավորում

2017-11-22

Մասնագիտացված փոխադրամիջոցների ձեռքբերման ֆինանսավորում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով պայմանավորվածություն է հաստատել «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՓԲ ընկերության հետ սկսել լիզինգային ծրագիր:  Ծրագիրը հնարավորություն է տալիս սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռք բերել առավել բարենպաստ և մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, որի համար Ծառայությունը տրամադրում է սանիտարական անձնագիր:

Արդեն մի քանի կազմակերպություն՝ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Գալոպեր» ՍՊԸ-ն, «Մեգնա» ՍՊԸ-ն (Renault) և «Ավանգարդ Մոթորս» (Mercedes-Benz) ՍՊԸ-ն, արձագանքել են ՍԱՊԾ նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար:

«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունն իր հերթին առաջարկում է փոխադրամիջոցների ֆինանսավորման  հետևյալ պայմանները[1]՝

Ֆիզիկական անձանց համար՝

Կանխավճար

Տոկոսադրույք

Արժույթ

Լիզինգի ժամկետ

սկսած 20 %-ից

12-13.9 %

ՀՀ դրամ

մինչև 5 տարի

 

Իրավաբանական անձանց համար[2]՝

Կանխավճար

Տոկոսադրույք

Արժույթ

Լիզինգի ժամկետ

սկսած 10 %-ից

4.9-13.9 %

(կախված Մատակարար ընկերության հետ գործող ակցիաներից)

ԱՄՆ դոլլար

Եվրո

ՀՀ դրամ

մինչև 5 տարի



[1] Պայմանագրի գոմարից միանվագ միջնորդավճար 0.5-1 %
Պարտադիր ԿԱՍԿՈ ապահովագրություն
[2] 50% և ավել կանխավճարի դեպքում լիզինգի տրամադրում առանց բիզնեսի վերլուծության

*Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: