Վարկային կազմակերպությունները ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում

2019-01-31

Վարկային կազմակերպությունները ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում

Հայաստանում բուռն կերպով աճում են տրամադրված վարկային միջոցների ծավալները։ Բնակչության զգալի մասը օգտվում է այս կամ այն վարկատեսակներից։ Վարկեր վերցնում են թե՛ բանկերից, թե՛ հատուկ վարկային կազմակերպություններից։ Այս իրավիճակում վարկային մի շարք մասնագիտացված կազմակերպություններ  դարձել են խոշոր հարկ վճարողներ։ 

Հետազոտության շրջանակը ներառում է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում ներառված այնպիսի վարկային կազմակերպություններ, ինչպիսիք են Բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը, Ագբա Լիզինգ վարկային կազմակերպությունը, <Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>, Սեֆ ինտերնեյշնլ, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա, <Վարկս Էյ ԷՄ>, Գլոբալ կրեդիտ, Գուդկրեդիտ, Էքսպրես կրեդիտ, Գառնի ինվեստ, Փարվանա կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունները։

Այս կազմակերպությունների կողմից 2018թ-ի երրորդ եռամսյակում վճարված հարկերի ընդհանուր ծավալներին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերից․

Համաձայն վճակագրական տվյալների՝ առավելագույն ծավալով հարկեր վճարվել է Բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից՝ 1,197,419,0 հազ․ դրամ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են <Ֆասթ Կրեդիտ Կապիտալ> և Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունները՝ համապատասխանաբար 967,278․3 հազ․ դրամ և 384,736․5 հազ դրամ ցուցանիշներով։ <Վարկս Էյ Էմ>-ը 2018թ-ի երրորդ եռամսյակում վճարել է 217,149․5 հազ․ դրամ ծավալով հարկեր։

Վճարված հարկերը կարելի է բաժանել երկու մասի՝  հարկային մարմնի և մաքսային մարմնի կողմից հավաքագրված հարկեր, որոնց ծավալները կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում․

Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ից, վարկային կազմակերպություններից միայն երկուսն են, որ հարկերը հավաքագրվել են թե՛ հարկային, թե՛ մաքսային մարմնի կողմից։ Մասնավորապես, Ագբա լիզինգ վարկային կազմակերպության պարագայում վճարված հարկերի 188,213․3 հազ դրամը հավաքագրվել է հարկային մարմնի, իսկ 149,965․5 հազ դրամը՝ մաքսային մարմնի կողմից։  ՈՒնիվերսալ վարկային կազմակերպության պարագայում 170,812․9 հազ դրամը հավաքագրվել է հարկային մարմնի, իսկ 112,6 հազ․ դրամը՝ մաքսային մարմնի կողմից։
Եվ, վերջապես, ուսումնասիրենք վճարումներն ըստ տարբեր հարկատեսակների․

Համաձայն վիճակագրության՝ շահութահարկ չի գանձվել Փարվանա ունիվերսալ վարկային կազմակերպության համար, իսկ Բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունից՝  ավելացված արժեքի հարկ: Վճարված վարկատեսակներից շահութահարկի առավելագույն մասնաբաժինն ունի Բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը՝ 98,12%: Եկամտահարկի առավելագույն մասնաբաժինն առկա է <Վարկս Էյ Էմ> ՈՒՎԿ-ում՝ 60,89 %: ԱԱՀ-ի մեծ մասնաբաժնով հանդես է գալիս  Փարվանա ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ 65,75%։

Աղբյուրը՝ www.banks.am

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: