Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

2022-04-25

Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով Ակբա Լիզինգը, ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր և սարքավորումներ:

Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

-         Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

-         Կանխավճար՝ սկսած 10%-ից

-         Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս)

  • Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-5.55%,
  • Սուբսիդավորումից հետո արտարժույթի դեպքում  տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0-254%:

-         ՀՀ դրամի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10.9-15%,  սուբսիդավորվում է 10%-ը,

-         Արտարժույթի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 8-10%, սուբսիդավորվում է 8%-ը:

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել  մինչև 10 միլիարդ  ՀՀ  դրամի  ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։

Ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն, որը կնպաստի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: