Հատուկ ակցիա՝ արևային համակարգերի ֆինանսավորման համար

2018-02-07

Հատուկ ակցիա՝ արևային համակարգերի ֆինանսավորման համար

Կարևորելով շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրների օգտագործումը և էներգաարդյունավետության բարձրացումը՝ ԱԳԲԱ Լիզինգը մեկնարկեց նոր ակցիա՝ առաջարկելով արևային ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների լիզինգի շահավետ պայմաններ: Այսուհետ հնարավոր կլինի ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերել արևային համակարգեր մեր գործընկեր մատակարար կազմակերպություններից հետևյալ պայմաններով`

  • տարեկան ընդամենը 7-8,9% տոկոսադրույքով*,
  • ֆինանսավորման արժույթը՝ ՀՀ դրամ,
  • կանխավճարը՝ սկսած 0%-ից,
  • մարման ժամկետը` մինչև 7 տարի:

Նշենք, որ տարեկան 7 % տոկոսադրույքով ֆինանսավորման պայմանը գործում է չգազաֆիկացված համայնքների համար, որի դեպքում լիզինգի մարման ժամկետը սահմանվում է մինչև 7 տարի: 

Ակցիան գործելու է մինչև ս.թ. փետրվարի 28-ը ներառյալ: 
 
*Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: