Գյուղատնտեսական սարքավորումների լիզինգի պետական աջակցության բացառիկ պայմանները

2018-01-18

Գյուղատնտեսական սարքավորումների լիզինգի պետական աջակցության բացառիկ պայմանները

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակներում ֆերմերներին հնարավորություն է ընձեռվում գյուղատնտեսական սարքավորումներ ձեռք բերել աննախադեպ պայմաններով:

Տնտեսվարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղատնտեսական սարքավորումների լիզինգի  պայմաններն են՝

  • 2 %  տարեկան տոկոսադրույք,
  • ֆինանսավորման արժույթը՝ ՀՀ դրամ,
  • 20 % կանխավճար գույքի արժեքից,
  • 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից,
  • Գույքի ապահովագրությունն իրականացվում է «ԱԳԲԱ Լիզինգի» կողմից:      

Նման պայմաններով գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերումն իրական ներդրում է ֆերմերների համար և կնպաստի իրենց բիզնեսի ընդլայնմանը:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: