Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

2017-12-11

Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը  և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը  համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Ընկերությունները կհամագործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահղացումները։ Շատ ենք կարևորում ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ հետ համագործակցությունը, քանի որ նրանց գինեգործության և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում»,-նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, ով հասկանում է այս հողի ներուժը։ Հետևաբար,  առաջին հերթին պետք է ներդրումները սկսել  ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,-նշեց «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

 

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: