ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն

ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները:

Համագործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրոմոբիլ, որը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: 

Nissan Leaf  էլեկտրոմոբիլների տրամադրման պայմանները՝ 

  1. Կանխավճար- սկսած 10%-ից,
  2. Մարման ժամկետ- մինչև 5 տարի,
  3. Հաճախորդի կողմից միանվագ միջնորդավճար պայմանագրի գումարից - 1%,
  4. Տարեկան տոկոսադրույք 
  • Եվրոյի դեպքում- 6-8%
  • ԱՄՆ Դոլարի դեպքում- 8,5-10%
  • ՀՀ դրամի դեպքում- 12-13%

        5. Տարեկան պարտադիր Կասկո ապահովագրություն,

Ֆիզիկական անձանց լիզինգը  տրամադրում է միայն ՀՀ դրամով, որի փաստացի տոկոսադրույքը  կազմում է 16.34%-20.07%:

էլեկտրոմոբիլների լիզինգը  «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում ԱԿԲԱ լիզինգը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրոմոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրոմոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 29.06.2020

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: