ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն
ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները:
Համագործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրոմոբիլ, որը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում:
Nissan Leaf էլեկտրոմոբիլների տրամադրման պայմանները՝
- Կանխավճար- սկսած 10%-ից,
- Մարման ժամկետ- մինչև 5 տարի,
- Հաճախորդի կողմից միանվագ միջնորդավճար պայմանագրի գումարից - 1%,
- Տարեկան տոկոսադրույք
- Եվրոյի դեպքում- 6-8%
- ԱՄՆ Դոլարի դեպքում- 8,5-10%
- ՀՀ դրամի դեպքում- 12-13%
5. Տարեկան պարտադիր Կասկո ապահովագրություն,
Ֆիզիկական անձանց լիզինգը տրամադրում է միայն ՀՀ դրամով, որի փաստացի տոկոսադրույքը կազմում է 16.34%-20.07%:
էլեկտրոմոբիլների լիզինգը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում ԱԿԲԱ լիզինգը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրոմոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրոմոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից:
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 29.06.2020