Կանաչ ճանապարհներ
2016-02-10

Այս անգամ ևս հիմնական միջոցներն արդիականացնելու համար «Ճանապարհ»ՍՊԸ-ն ֆինանսավորվեց լիզինգային տարբերակով: «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի «Գրին Լիզինգ» /Green Leasing/ ենթաբրենդի շրջանակներում «Ճանապարհ» ՍՊԸ-ին լիզինգով տրամադրվեց Ammann EasyBatch I601 ասֆալտի շարժական գործարան, որը հնարավորություն է տալիս կրճատել ինչպես արտադրական ծախսերը, այնպես էլ ավելի քիչ արտանետումներ է կատարում՝ ի օգուտ շրջակա միջավայրի պահպանման:
Նոր ձեռք բերված շարժական գործարանը հնարավորություն է տալիս ընկերությանը տեղակայել այն շինհրապարակին մոտ տարածքում և ավելի ինտենսիվորեն ու որակյալ կատարել ասֆալտապատման աշխատանքները:
Հայաստանյան ճանապարհաշինության ոլորտի առաջատարներից մեկը հետագայում ևս միտված է նոր և էներգախնայող սարքավորումներ ձեռք բերելու համար համագործակցել լիզինգային շուկայի բացարձակ առաջատար ԱԳԲԱ Լիզինգի հետ: