Արևային ջրատաքացուցիչներ բնակելի շենքի համար

2016-02-10

Արևային ջրատաքացուցիչներ բնակելի շենքի համար

Արևային ջրատաքացուցիչները կրճատում են էներգետիկ ծախսերը ավելի քան 80%-ով։ Հայաստանում արդեն իսկ ներդրվել է այս ծրագիրը, սակայն այսպիսի արդյունքը աննախադեպ է։ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի ֆինանսավորմամբ իրականացվել է բնակելի շենքերից մեկի տանիքին արևային ջրատաքացուցիչների տեղադրման նախագիծը, որն իրականացվել է 2014թ. գործող և արդեն ԱԳԲԱ Լիզինգի մտավոր սեփականությունը հանդիսացող Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանականերում։

Ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը նշում է, որ թեպետ սա իրենց առաջին հաջողված նախագիծն է բնակելի շենքի համար արևային ջրատաքացուցիչների տեղադրման հարցում, նրա հավաստմամբ՝ այսպիսի նախագիծը, միանշանակ, վերջինը չի լինելու։

«Բնակելի շենքերի համար արևային ջրատաքացուցիչների լիզինգը նորություն է մեզ մոտ, սակայն Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակներում իրականացվել են 60-ից ավելի նախագծեր մասնավոր հատվածի համար (հյուրանոցներ, լողավազաններ, ջերմոցային տնտեսություններ և այլն), և արևային էներգիայի արտադրության ֆինանսավորումը դարձել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի առանցքային ուղղություններից մեկը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բազիկյանը։

Ծրագիրը մեկնարկել է 2016թ. օգոստոսին՝ «Տուն սերվիս» ընկերության նախաձեռնությամբ։ Արևային ջրատաքացուցիչները տեղադրվել են Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակելի շենքերից մեկում։Իսկ աուդիտորական և մոնտաժային աշխատանքները կատարվել է «Արփի Սոլար» Ընկերության կողմից։ Համակարգն աշխատում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։

Շրջակա միջավայրի պահպանությունն ու բնապահպանական ռիսկերից հնարավորինս խուսափելը համարվում է հենց «Գրին լիզինգ» ենթաբրենդի չափանիշներից մեկը։

Ներկայումս շենքում 90 բնակարան է բնակեցված, և այս համակարգն ապահովում է այդ բնակարանների տաք ջրամատակարարումը և ըստ նախնական աուդիտորական արդյունքների՝ մեկ տարվա ընթացքում կլինի մոտ 80-90% գազի խնայողություն:

< ՆԱԽՈՐԴ ԷՋ

Հետադարձ զանգի պատվեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵԶ ԴԻՄԵԼ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Պարտադիր լրացման դաշտ

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր լրացման դաշտ
Շնորհակալություն, Ձեր դիմումն հաջողությամբ ուղարկվեց: 10-20 րոպեների ընթացքում մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: