Համագործակցություն «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ
2012-12-18

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը, հավատարիմ մնալով պորտֆելի դիվերսիֆիկացման սկզբունքին, շարունակում է լիզինգի տարատեսակ առարկաների տրամադրումը տնտեսության տարբեր ոլորտներին:
Նպատակ ունենալով ֆինանսավորել տնտեսության փոքր և միկրո հատվածները՝ նաև չի անտեսում համեմատաբար խոշոր կազմակերությունների հետ ծրագրերի իրականացումը:
«Ճանապարհ» ՍՊԸ-ին 2011թ.-ի դեկտեմբերին լիզինգով տրամադրվեց համաշխարհային հռչակ վայելող «ZEPPELIN CAT» ընկերության արտադրության թրթուրավոր ամբարձիչ և ասֆալտային գլդոն:
«Ճանապարհ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ ճանապարհաշինության ոլորտի առաջատարներից մեկը և ժամանակին համընթաց անընդհատ համալրում է իր տեխնոպարկը:
Եվ, քանի որ նպատակ ունի առաջիկայում ևս լինել առաջատարներից մեկը, ծրագրում է՝ համագործակցելով «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի հետ, ձեռք բերել նոր շինարարական տեխնիկաներ: