Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
01.12.2025

Արմավիրում բացվել է սրտաբանության ժամանակակից կենտրոն

decore
decore

Արմավիրի բնակիչների համար սրտաբանական որակյալ բուժօգնությունն այլևս չի սկսվում երկար ճանապարհով դեպի մայրաքաղաք։

Սուր ինֆարկտի դեպքերով հիվանդներն այժմ կարող են անհրաժեշտ բուժումը ստանալ մարզում. Արմավիրում բացվել է Սրտաբանության ազգային կենտրոնը՝ համալրված գերժամանակակից սարքավորումներով ու այն ծառայություններով, որոնք նախկինում չկային։

Նորաբաց կենտրոնը մատուցում է սրտաբանական գրեթե բոլոր ծառայությունները՝ բացի բաց վիրահատություններից։ Կենտրոնը ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։

«Ակբա Լիզինգը կարևորում է առողջապահական ոլորտի  շարունակական զարգացումը, որի նպատակով էլ մշտապես  ֆինանսավորում ենք առողջապահության ոլորտի բազմաթիվ  նախագծեր։ Արմավիրի սրտաբանության ազգային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ներդրվել են բժշկական նորագույն սարքավորումներ՝  բարձրացնելով կենտրոնի թե՛ տեխնիկական հագեցվածությունը, թե՛ մատուցվող ծառայությունների որակը։ Մենք ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ  կենտրոնը կկարողանա ավելի որակյալ և ավելի հասանելի ծառայություններ մատուցել իր բուժառուներին»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների համագործակցության բաժնի ավագ խորհրդատու Արամայիս Բունոյանը։

«Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումների միջոցով կարողանում ենք ստանալ շատ բարձր արդյունք և մեր բուժառուներին ապահովել բժշկական բարձրորակ ծառայություններով։ Օրինակ, անգիոգրաֆ սարքը թույլ է տալիս  քիչ  քանակությամբ  նյութ կիրառել և քիչ դոզավորված ճառագայթում տալ՝ ստանալով բարձր 3D մոդելավորում։ Համագործակցել ենք Ակբա Լիզինգի հետ, որն առաջարկեց համագործակցության ամենաշահավետ ու ճկուն  պայմաները»,- նշել է  Արմավիրի Սրտաբանության ազգային կենտրոնի հիմնադիր Արտակ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։